ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Յուրաքանչյուր իշխանություն կերազեր ունենալ նման անատամ ընդդիմադիր հասարակություն

Յուրաքանչյուր իշխանություն կերազեր ունենալ նման անատամ ընդդիմադիր հասարակություն
09.10.2024 | 16:56

Չէ, պիտի ասեմ: Մի քանի օր էր ողջ համացանցի, հատկապես ընդդիմադիր հատվածը ողողված էր Երևանի փողոցներում վարդագույն ուռոդների փերֆոմանսով: Հիմա դա կփոխարինվի մուտանտի Մոսկվայում հեծանիվ քշելով, բայց դրա մասին արդեն գրել եմ: Վերադառնանք վարդագույն ուռոդների թեմային: Երեկ գրառում եմ արել, առաջարկել եմ Երևանի փողոցներում կազմակերպել ազգային թեմաներով ակցիաներ: Այսինքն,առաջարկել եմ, որ բացի խոսելուց, քննադատելուց, վայ-վույ անելուց կոնկրետ բան արվի: Գրել եմ, որ պատրաստ եմ գեղարվեստական և կազմակերպչական հարցերը վերցնել ինձ վրա: Ուրիշ հնարավորություններ ունենայի, դա էլ կանեի, չէի գրի: Սակայն թող ոչ մեկին չթվա, թե իմ մասնակցության համար եմ արել այդ առաջարկը, և եթե կան շահագրգիռ մարդիկ, որոնք նման բան կկազմակերպեն և կցանկանան ներգրավել որևէ այլ ռեժիսորի, որևէ ազգագրագետի, թող անեն, ես միայն ուրախ կլինեմ: Ուրեմն, երեկվանից գրառումն արել եմ, բնականաբար, գործնական և ռեալ ոչ մի առաջարկ չկա: Մի լավ ընկեր ունեմ՝ խրախուսական արձագանք է արել, մեկը՝ այլ առաջարկ, մեկն էլ տարակուսանք է հայտնել նմանատիպ ակցիայի անհրաժեշտ լինելու վերաբերյալ: Այսպես է ամեն ինչում, երբ, բացի խոսելուց, որևէ կոնկրետ առաջարկ ես անում, բոլորը կա՛մ կորում են, կա՛մ սկսում են տարակուսել: Հիմա ինչ որ կասեմ, շատերի դուրը չի գալու, բայց ինձ նման բաները երբեք չեն կանգնեցրել: Ես գիտեմ, որ ճիշտն եմ ասում ու ասելիքս ասելու եմ: Հիշու՞մ եք՝ մի քանի օր առաջ գրառումներիցս մեկում օրինակ էի բերել, որ երբ 2021 թվականի Ամանորին, երբ դեռ երկու ամիս էլ չէր անցել ողբերգական պատերազմից, և Երևանում սալյուտ խփողներ կային: Հարց էի տվել՝ որևէ ընդդիմադիր գոնե բացե՞լ է պատուհանը և ամոթանք տվել որևէ սալյուտ խփողի: Փոխարենը ողջ ֆեյսբուքում սալյուտների ֆոտոներն ու տեսանյութերն էին՝ քննադատական զանազան մեկնաբանություններով: Խոսողները շատ են, թեմաներն էլ՝ անպակաս: Մի օր վարդագույն ուռոդները կլինեն, մի օր մուտանտը հերթական վայրում հեծանիվ կքշի, մի ողբերգական օր էրատոն կժպտա և այլն: Խոսողները կխոսեն, քննադատողները կքննադատեն, այդ ամենի վրա փող շինողները փող կշինեն, իսկ կոնկրետ որևէ ռեալ առաջարկ անողներին բոլորը կանտեսեն: Ոչ ոք չի ուզում որևէ բան անել, բոլորը ուզում են խոսել՝ հատուկենտ բացառություններով: Ուրեմն լսեք. յուրաքանչյուր իշխանություն կերազեր ունենալ նման ընդդիմադիր հասարակություն, նման անատամ, խոսելու և քննադատելու սիրահար, տարակուսանքներ հայտնող ընդդիմադիր հասարակություն, ինչպիսին մեր երկրում է: Էսքան բան, ով նեղանալու է, թող նեղանա: Ճշտից միայն սխալ մարդիկ են նեղանում:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 4119

Մեկնաբանություններ